‘Լիսկայի տղան դատարան չներկայացավ – Aravot.am ‘

1197

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արտակ Բուդաղյանի գործով հերթական դատական նիստը, տեղեկացնում է Aravot.am-ը:

Ըստ աղբյուրի՝ նիստին ներկայացել էին ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») կինը, վկա Զարզանդ Նիկողոսյանը (վերջինս Ավետիք Բուդաղյանին սպանողներից մեկն է – խմբ.) եւ այլք:

Նիստին չէր ներկայացել Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը, հիշեցնենք, Ավետիք Բուդաղյանին մահացու հրազենային վնասվածք էր հասցրել 2013-ի հունիսի 1-ին: Նախաքննական մարմինը սպանությունը ներկայացրեց որպես «անհրաժեշտ ինքնապաշտպանություն»:

Լորետա Բարսեղյանի ներկայացրած բացատրության համաձայն՝ Տիգրանը Հայաստանից բացակայում է՝ գտնվում  է Ռուսաստանի Դաշնությունում:

Մանրամասները՝ սկազբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «조선천도교청우당»՝ «Երկնային ուղու երիտասարդ ընկերները»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը պաշտպանո՞ւմ է Կաթողիկոսարանի հայցն ընդդեմ Թուրքիայի’