‘Լիսկան հետևել է հանրահավաքին, և չնայած բոլոր ջանքերին՝ չի կարողացել խափանել’

5318

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ընդդիմադիր երեք ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն և Ժառանգությունը  հանրահավաքներ են անցկացրել Սյունիքի մարզի Սիսիան և Կապան քաղաքներում: Երկու քաղաքներում էլ՝ ինչ-որ սաքուլիկներ փորձել են խափանել հանրահավաքը, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել: Կապանում նախ փորձել են անջատել հանրահավաքը սնուցող հոսանքը, ապա վեճ հրահրել սաքուլիկների և հանդիպման մասնակիցների միջև, իսկ վերջում էլ, երբ երկու փորձերն էլ արդեն տապալված են եղել, հրապարակի վայր են ուղարկել մի բարակ ձայնով սաքուլիկի, որը բարձրախոսով` հավաքված բազմության ձայների մեջ հազիվ լսելի ձայնով ընդդիմադիրներին գոռում էր «հեռացեք»:

Ականատեսների վկայությամբ, հանրահավաքին՝ մարզպետարանի շենքից հետևել է նաև վերանշանակ մարզպետ Լիսկան: Հանրահավաքն ավարտելուն պես, Լիսկան դուրս է եկել շենքից: Անշուշտ, նա կարող է ասել, թե կիրակի օրով երեկոյան ժամը 6-ին ինքն աշխատում էր, բայց նրա այդ պնդմանը հազիվ թե որևէ մեկը լուրջ վերաբերվի: Ի դեպ, նորից ականատեսների վկայությամբ, Լիսկային հատկապես հուզել է Կոնգրեսի վարչության անդամ Դավիթ Մաթևոսյանի ելույթը, որը հայտարարել էր, թե Լիսկային մարզպետի պաշտոնում նորից նշանակելով՝ Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ նրա հույսը կրիմինալն է:

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Նոր սահմանադրություն չի լինելու (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը’