‘«Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է սերբական ֆուտբոլի ծագող աստղի ծառայություններով’

1208

Անգլիական «Լիվերպուլը» պատրաստվում է ձեռք բերել Սերբիայի երիտասարդական հավաքականի եւ «Ցրվենա Զվեզդայի» կիսապաշտպան Մարկո Գրուիչային: Հայտնի է, որ անգլիական ակումբի ներկայացուցիչները ներկա են գտնվել Սերբիայի Սուպերլիգայի «Ցրվեն Զվեզդա» — «Չուկարիչկի» հանդիպմանը, որն ավարտվել է 7:2 հաշվով՝ հօգուտ «Ցրվենա Զվեզդայի»: Նշվում է, որ նրանք գոհ են մնացել 19-ամյա խաղացողի խաղից:

Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաեւ իտալական «Ինտերը», որտեղ դեմ չէ կարիերան շարունակել անձամբ Գրուիչան:

Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական «ՊՍԺ»-ն ու Հռոմի «Ռոման»:

Մարկո Գրուիչան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ եւ դարձել 5 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 200 միլիոն եվրո առաջարկել Նեյմարի համար’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. « Հերթական պարտությունից հետո ես արթնանում եմ աշխատելու էլ ավելի մեծ ցանկությամբ»’