‘Ժոզե Մոուրինյո. « Հերթական պարտությունից հետո ես արթնանում եմ աշխատելու էլ ավելի մեծ ցանկությամբ»’

1287

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Պորտուի» հետ առաջիկա հանդիպման մասին: «Մենք ցանկանում ենք մասնակցել Չեմպիոնների լիգային եւ խաղալ «Բարսելոնայի», «Ռեալի» եւ «Բավարիայի» հետ: Որպեսզի դա իրականանա՝ վաղը պետք է հաղթենք: Ակնհայտ է, որ մենք շատ ենք վտանգավոր պահեր ստեղծում, բայց դրանք չենք իրացնում: Շատ իրավիճակներ են լինում, երբ պարզապես պետք է գնդակը հրել դարպասից ներս:

Երբ մշտապես հաղթում ես եւ հասնում աղմկալի արդյունքների՝ կյանքը հեշտ է: Երբ արդյունքները վատն են՝ այն դժվարանում է, բայց ես ինձ շատ վստահ եմ զգում: Սա օգտակար դաս էր, այն ինձ ավելի է հզորացնում: Երբեք չէի մտածի, թե այսքան ուժեղ եւ մոտիվացված կլինեմ: Հերթական պարտությունից հետո ես արթնանում եմ աշխատելու էլ ավելի մեծ ցանկությամբ: Այսպես ես ավելի լավ ճանաչեցի ինքս ինձ՝ իմ մեջ շատ ավելի ուժ հայտնաբերելով, քան կարծել եմ նախկինում»,- ասել է Մոուրինյոն:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է սերբական ֆուտբոլի ծագող աստղի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ն ռեկորդային աշխատավարձ է առաջարկում Իբրահիմովիչին’