«Լիվերպուլը» պատրաստ է 80 մլն եվրո վճարել «Ինտերի» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց

178

Այս ամառ երեք ֆուտբոլիստ՝ Ջեյմս Միլները, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Նաբի Կեյտան լքել են «Լիվերպուլը»:

Այժմ ակումբին անհրաժեշտ է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբն արդեն պայմանագիր է կնքել «Բրայթոնից» Ալեքսիս ՄաքԱլիստերի հետ:

Այժմ մերսիսայդցիները իրենց հայացքն ուղղել են «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի կողմը: Այս տրանսֆերը կարող է ավելի թանկ արժենալ: Ըստ Fichajes-ի՝ իտալացու տրանսֆերը ձեռք բերելու համար «Լիվերպուլին» անհրաժեշտ կլինի 80 միլիոն եվրո հատկացնել։

Հիշեցնենք, որ Անգլիայի վերջին առաջնությունում «Լիվերպուլը» զբաղեցրել է 5-րդ տեղը։ Յուրգեն Կլոպի թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Թքողների, ականջ կտրողների ու քացի տվողների ժամանակը
Հաջորդ հոդվածըՃապոնիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել