«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 7:0 (տեսանյութ)

233

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ 7:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան հարձակվողներ՝ հոլանդացի Կոդի Գակպոն, ուրուգվայցի Դարվին Նունիեսը եւ եգիպտացի Մոհամեդ Սալահը։ Մեկ գոլ էլ վերջնամասում խփեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որը փոխարինել էր Կոդի Գակպոյին։ Սալահը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց։

25 խաղից «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով երրորդն է, «Լիվերպուլը» 5-րդն է՝ 42 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 7:0 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 43, 50, Դարվին Նունիես, 47, 75, Մոհամեդ Սալահ, 66, 83, Ռոբերտո Ֆիրմինո, 88

Նախորդ հոդվածըԶոհված ոստիկանների կենսագրությունները
Հաջորդ հոդվածը«Ինտերի» հաղթանակը. Մխիթարյանը գոլի հեղինակ(տեսանյութ)