«Ինտերի» հաղթանակը. Մխիթարյանը գոլի հեղինակ(տեսանյութ)

186

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Լեչեի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց միլանյան թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)։  Գոլային փոխանցումը կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

53-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։

Մխիթարյանը փոխարինվեց 71-րդ րոպեին։

«Ինտերը» 50 միավորով երկրորդն է եւ 15 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Լեչեն» 15-րդն է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ինտեր» — «Լեչե»՝ 2:0 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 29, Լաուտարո Մարտինես, 53

Նախորդ հոդվածը«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 7:0 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ռեալը» չհաղթեց «Բետիսին» եւ 9 միավոր հետ է «Բարսելոնայից»