«Լիվերպուլ» — «Ռեալ»․ Թոմաս Մյուլերի կանխատեսումը

464

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» — «Ռեալ» հանդիպման արդյունքը։

«Տպավորությունն այն է, որ «Լիվերպուլն» ավելի ուժեղ է։ Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» արդյունքները հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ նրանք էլ կարող են հավակնել գավաթին։ Կարծում եմ՝ կգրանցվի ոչ ոքի՝ 2։2, իսկ հետխաղային 11 մետրանոցներով կհաղթի «Լիվերպուլը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Tz-ն։

«Լիվերպուլ» — «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Նախորդ հոդվածըՄտավորականներն իրավացի են, բայց ո՞ւր է «միասնական պայքարը». ՉԻ
Հաջորդ հոդվածըՍթիվեն Ջերարդը կանխատեսել է «Լիվերպուլ» — «Ռեալ» եզրափակիչի հաշիվը