‘Լիտվայի նախագահի հայրը եղել է ՆԳԺԿ աշխատակից’

844

Լիտվական ekspertai.eu կայքը հրապարակել է մի փաստաթուղթ, որից երևում է, որ Լիտվայի նախագահ Դալա Գրիբաուսկայտեի հայրը խորհրդային շրջանում աշխատել է ՆԳԺԿ-ում, հաղորդում է Regnum-ը: Այս փաստաթուղթը հրապարակվել է Վշտի օրվա (ստալինյան աքսորների տարելիցի) առիթով, որը Լիտվայում նշվում է հունիսի 15-ին: Regnum-ը նշում է, որ Լիտվայի նախագահը, փաստորեն, ոչինչ չի հաղորդել իր ծնողների մասին: Նրա ասելով՝ 2008 թ. վախճանված հայրը սովորական վարորդ է եղել:

Լիտվայում քաղաքացիների կենսագրության մեջ հատուկ ուշադրության է արժանանում խորհրդային ուժային կառույցների հետ համագործակցելու թեման: 1990 ական թթ. սկզբից հանրապետությունում լյուստրացիայի գործընթաց է տեղի ունենում: Այն անձանց համար, ովքեր անցյալում ՊԱԿ-ի կադրային աշխատակից են եղել, սահմանափակվել է իշխանության մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքը: Հետագայում այդ սահմանափակումները տարածվեցին նաև ՊԱԿ-ի պահուստայինների նկատմամբ, փոխանցում է  lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆասիե. Ղարաբաղյան հակամարտությունը «լուծում ունի»’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ցուցարարները «լուռ ցույց» են արել’