‘Լիտվայի նախագահ. «Իսկ դուք Դոստոևսկի անգլերե՞ն եք կարդում»’

1129

BBC-ի թղթակիցը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ զրուցել է Լիտվայի նորընտիր նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:

Ռուսաստանի և Ուկրաինայի մասին Նաուսեդան, մասնավորապես, ասել է. «Դա անթույլատրելի է: Ռուսաստանի նկատմամբ իմ քաղաքականությունը հազիվ թե փոփոխվի: Հազիվ թե հնարավոր լինի ջերմ հարաբերություններ հաստատել մի երկրի հետ, որը, ցավոք սրտի, այժմ ագրեսիայի է ենթարկում Ուկրաինան»:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին և ռուսական մշակույթին, ապա նախագահի կարծիքով՝ «չափազանց պարզունակ կլինի լեզուն կապել աշխարհաքաղաքականության հետ»: «Եթե ինձ հետ ուզում են շփվել ռուսերենով, ես կփորձեմ դա անել: Հմտություններս մի քիչ կորցրել եմ, քանի որ այդքան էլ շատ առիթներ չեն լինում խոսելու ռուսերեն: Երբ որոշ մարդիկ ասում են՝ գուցե ավելի լավ է անգլերենո՞վ շփվել, ես հարցնում եմ՝ իսկ դուք Դոստոևսկի անգլերե՞ն եք կարդում»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զամիրա Հաջիևայի գնումների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Ալբերտ II Բելգիացին ԴՆԹ թեստ է հանձնել’