Լիտվան ԵՄ-ին առաջարկել է փուլային պատժամիջոցներ սահմանել «Ռոսատոմի» դեմ

350

Լիտվան Եվրամիությանն առաջարկել է «Ռոսատոմ» պետական ընկերության դեմ սահմանվող պատժամիջոցները բաժանել յոթ փուլի՝ այն բանից հետո, երբ որոշ երկրներ հրաժարվել են սահմանափակումներ մտցնել միաժամանակ։

Այդ մասին լրագրողներին երեքշաբթի օրը հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

Նախարարի խոսքով՝ Վիլնյուսը մտադիր չէ հրաժարվելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց։ «Մենք չենք նահանջի, մենք փոխզիջումային ուղիներ կփնտրենք»,- պնդել է նա։

Ինչպես անցյալ շաբաթ հայտարարել է ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալի շուկաների հարցերով եվրահանձնակատար Մեյրիդ Մաքգիննեսը, Եվրամիությունը պատրաստվում է մտցնել պատժամիջոցների 11-րդ փաթեթը ընդդեմ Ռուսաստանի։ Նա պարզաբանել է, որ նոր պատժամիջոցներն ուղղված կլինեն, առաջին հերթին, սահմանափակող միջոցների շրջանցման փորձերի դեմ պայքարին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըBloomberg․ Մակրոնը ծրագրել է աշխատել ՉԺՀ-ի հետ՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների պլանի վրա
Հաջորդ հոդվածըԲացահայտումներ՝ Պենտագոնի «արտահոսված» գաղտնի փաստաթղթերից