Բացահայտումներ՝ Պենտագոնի «արտահոսված» գաղտնի փաստաթղթերից

319

Ամերիկյան Newsweek ամսագիրը Պենտագոնից լայնածավալ արտահոսքի հետևանքով նոր գաղտնի փաստաթղթերի  տեսություն է հրապարակել։

 Newsweek-ի լրագրողները հայտնել են, որ ծանոթացել են հետախուզական տեղեկատվություն պարունակող 40-ից ավելի փաստաթղթերի, որոնցից 20-ը առաջին անգամ են հրապարակվում։

Փաստաթղթերի բովանդակությունից կարելի է եզրակացնել հետևյալը․

Ռուսաստանյան բանակը, ըստ էության, դոփում է տեղում։ Անցյալ տարվա հուլիսից նրա առաջխաղացումը Բախմուտի շրջանում, որտեղ կենտրոնացված են հիմնական ջանքերը, կազմում է ամիսը մոտավորապես 2,7 կմ։

Բախմուտի շուրջ մարտերին մասնակցող վարձկանների թիվն էականորեն գերազանցում է կանոնավոր բանակի զինվորների թվին։ Ամերիկյան հետախուզության տվյալներով՝  «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները կազմում են ռազմական գործողությունների մասնակիցների 70 %-ը։

Մի քանի այլ փաստաթղթերում ասվում է Ուկրաինային զենքի մատակարարումների մասին հակահարձակումից առաջ, որը նախատեսված է ապրիլի 30-ին։

Այս բոլոր փաստաթղթերը պատրաստվել են Շտաբների պետերի միացյալ կոմիտեի հետախուզական վարչության կողմից և և, անկասկած, արտահայտում են ամերիկյան հետախուզության կարծիքը պատերազմի ընթացքի վերաբերյալ։

Թեպետ Բախմուտում  «Վագների» ՄՌԸ-ի մարտիկների տոկոսի վերաբերյալ տվյալները, անշուշտ, ուշագրավ են, բայց ավելի կարևոր է այն տեղեկությունը, թե «սպառազինության մատակարարումը» կավարտվի «գարնանային հարձակմամբ», որը նախատեսվում է 2023 թ․ ապրիլի 30-ին, հաղորդում է լրատվամիջոցը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼիտվան ԵՄ-ին առաջարկել է փուլային պատժամիջոցներ սահմանել «Ռոսատոմի» դեմ
Հաջորդ հոդվածըԱլենը պետք է հեռանա, ինչո՞ւ․ Ալիք Մեդիա