‘ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեն’

1828

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը  մեկնաբանություն է տարածել Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի վերաբերյալ:

«Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ:

Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։

Նախորդ հոդվածը‘Քրդերն ուզում են երկխոսել Բաղդադի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկական պատ՝ առայժմ միայն նմուշները’