‘Մեքսիկական պատ՝ առայժմ միայն նմուշները’

1890

Սան-Դիեգոյում սկսվել է ապագա «մեքսիակական պատի» նմուշների կառուցումը, որը նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր կանգնեցնել ԱՄՆ-ի և նրա հարավային հարևանի սահմանին՝ խոչընդոտելու համար, ինչպես նա էր արտահայտվել՝ «անօրինական միգրանտների ներթափանցումը»:

Ենթադրվում է, որ թենդերում, որի արդյունքով էլ կորոշվի գլխավոր կապալառուն, կներկայացվի պատի ութ նմուշ, որոնցից չորսն առաջարկվում է կառուցել բետոնից, չորսը՝ այլ նյութերից:

Թրամփը խոստացել էր Մեքսիկայի սահմանին պատը կանգնեցնել հենց Մեքսիկայի միջոցների հաշվին: Սակայն հետո նա ստիպված եղավ այդ միջոցները խնդրել Կոնգրեսից: Նախնական ծախսերը կկազմեն ավելի քան մեկուկես միլիարդ դալոր, իսկ ընդհանուր նախահաշիվը առնվազն 12 մլդ դոլար է:

Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեն’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն անհատույց օգտագործում է հանրային ռեսուրսը. Մեղրու դպրոցներում կուսբջիջներ կան (հարցազրույց)’