‘ԼՂՀ ազգային վիճակախաղի առաջին փուլի հաղթողները ստացել են մրցանակները’

1760

Ազգային վիճակախաղի առաջին փուլի 17 շահած անձինք այսօր Ստեփանակերտում գտնվող «Ղարաբաղ կարպետ» ընկերության գործարանում ստացել են իրենց շահումը`  արցախյան ձեռագործ գորգերի տեսքով: Aparaj.am-ը տեղեկացնում է, որ բոլոր գոգերը պատրաստվել են ընկերության կողմից:

Ազգային վիճակախաղի անցկացման հանձնաժողովի նախագահ Էլինա Մխիթարյանը նշել է, որ այս գորգերը մեծ արժեք են իրենցից ներկայացնում, ոչ միայն գնային առումով, այլեւ՝ պատմական. նմանատիպ գորգեր  օգտագործում էին մեր ապուպապերը:

«Վիճակախաղի շահումային ֆոնդն ուղղվելու է Արցախում  ռազմավարական ծրագրերի իրականացման համար՝  այդ թվում նաեւ համայքների զարգացման, ենթակառուցվածքների  կատարելագործման, նոր համայնքների ստեղծման համար: Իսկ այն շահումը, որ ստանում է քաղաքացին, արդյունք է  հայրենակիցների համար  նոր   աշխատատեղերի բացման, սա նաեւ ենթադրում է Ղարաբաղյան գորգի քարոզչություն»- նշեց Է. Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին խաղարկված ազգային վիճակախաղի Շահումային ֆոնդը կազմել է  200 մլն դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացված մնացած շահույթը` շուրջ 300 մլն.-ը կուղղվի Արցախի Հանրապետության համայնքների, ենթակառուցվածքների զարգացման, հայրենադարձության, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ գործող նախագահն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘Լյուքս Ստեփանյանի հայրը փորձել է իրեն ցած նետել դատարանի շենքից’