‘ԼՂՀ ԱԺ նախագահը ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը ‘

1522

   ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Սփյուռքի ունեցած դերակատարությունն Արցախի կյանքում՝ կարևորելով  արտերկրի հայրենակիցների աջակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ու քարոզչական ճակատներում։
Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող ծրագրերը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված դրական տեղաշարժերը։

Նախորդ հոդվածը‘Քևին Սփեյսիի «շունչը» վաճառքի է հանվել’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հանրահավաքին կլինի ներդաշնակություն` մեր եւ ժողովրդի ցանկությունների միջեւ (Տեսանյութ)’