‘ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի նամակը` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին’

934

Ինչպես հայտնի է` ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի նամակը` ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղր Պան գի Մունին: iLur.am-ը ստորեւ ներկայացնում է ԼՂՀ ԱԳ նախարարի նամակն ամբողջությամբ:

 

«Ձերդ գերազանցություն,

Ես դիմում եմ Ձեզ` հայտնելու իմ կառավարության դիրքորոշումը Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդրի վերաբերյալ և նպատակ ունենալով պատասխանելու ս. թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից շրջանառության մեջ դրված A/67/507-S/2012/754 փաստաթղթում առկա անհիմն մեղադրանքներին:

Ինձ պարտավորված եմ զգում որոշակի պարզաբանումներ ներկայացնել Ադրբեջանի ստահոդ քարոզարշավի վերաբերյալ, որն ուղղված է միջազգային հանրության ապակողմնորոշմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման վրա հիմնված իր քաղաքականության արդարացմանը:

Ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում անկախության հռչակումից ի վեր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) կառուցում է իր պետականությունը, հիմնվելով ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունները հարգանքի վրա: ԼՂՀ-ն պաշտպանել է իր անկախությունը` դիմակայելով Ադրբեջանի ռազմական ագրեսիային և 1994 թ. հրադադարի մասին պայմանագրի կնքումից սկսած լիարժեք և արդյունավետ կերպով վերահսկում է իր տարածքը, ներառյալ նաև օդայինը:

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է  բացառապես քաղաքացիական և մարդասիրական նպատակներ`  ներառյալ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը:

ԼՂՀ քաղաքացիական բնակչության տեղաշարժի ազատությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ առանցքային միջազգային փաստաթղթերում ամրագրված մյուս իրավունքների հետ մեկտեղ շարունակաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման միջոցով:

Բացահայտ կերպով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը լիովին շրջափակելու նպատակի մասին հայտարարող Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ՄԱԿ անվտանգության խորհրդի այն բանաձևերին, որոնց Ադրբեջանի պատվիրակությունը անդրադարձել է իր իսկ հաղորդագրության մեջ: Ադրբեջանի այդ կեցվածքը հանդիսանում է նրա կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղղակի խախտման  բացահայտ դրսևորում` շարունակելով  քաղաքացիական բնակչության նկատմամբ խմբային պատիժ  կիրառելու իր քաղաքականությունը:

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները և մասնավորապես` քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքները,  իր ստանձնած միջազգային պարտավորությունների լրջագույն խախտում են և հակասում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» դաշնագրի  դրույթներին:

Նման սպառնալիքները, ինչպես և ամբողջ աշխարհի հայերին Ադրբեջանի համար մեկ  թշնամին հռչակելու մասին ամենաբարձր մակարդակով հայտարարությունները այդ երկրի ավանդական պետական քաղաքականության, հակահայկական հիստերիայի և այլատյացության բացահայտ օրինակներ են: Հունգարիայում ատելության հողի վրա դաժան մարդասպանություն կատարելու համար ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներման շնորհումը և ազգովի փառաբանումը վերջին ժամանակներում այս քաղաքականության թերևս ամենացնցող դրսևորումն է:

Այս համատեքստում, ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացվող քայլերը, մասնավորապես Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը կանխելու նպատակով «բոլոր անհրաժեշտ միջոցները» կիրառելու մասին հայտարարությունները, քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու վերաբերյալ նախկինում հնչեցրած սպառնալիքների հետ մեկտեղ, համարում են անպատասխանատու և քաղաքականացված գործողություններ:

Ադրբեջանի այս դիրքորոշումը խախտում է միջազգային ավիացիայի հիմնական սկզբունքները: Ավելին, այն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում ադրբեջանական պետության կողմից կամավոր ընդունած պարտավորվածություններին: 2012 թ. հուլիսի 13-ին Համանախագահները հայտարարեցին հետևյալը. Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի նախատեսված բացման հաղորդագրությունների վերաբերյալ կողմերը վերստին հավաստիացրեցին համանախագահներին քաղաքացիական օդանավերի դեմ որևէ ուժ կամ սպառնակլիք չգործադրելու,ինչպես նաև այդ հարցը դիվանագիտական ճանապարով լուծելու և այն քաղաքականացնելուց հրաժարվելու մասին:

ԼՂՀ իշխանությունները հետամուտ են Ստեփանակերտի օդանավակայանը շահագործել Միջազգային քաղաքացիական ավիացիայի դաշնագրի..

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել սփյուռքահայ գործարարի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ պատգամավորները հանդիպել են Ուրուգվայի խորհրդարանականներին’