‘ԼՂՀ նախագահը հետմահու պարգեւատրել է սպանված զինվորներին’

1237

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահի ազգականները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի հյուսիսում քրդերը ոչնչացրել են ԻՊ-ի առնվազն 100 գրոհայինների’