‘Վենեսուելայի նախագահի ազգականները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը’

1211

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երկու ազգականները, որոնց Նյու Յորքի Մանհեթըն շրջանի դատարանը ԱՄՆ-ում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանք է ներկայացրել, մտադիր չեն ընդունել այդ մեղադրանքը:

 Այդ մասին լրագրողներին հայտնել են նրանց փաստաբանները՝ նշելով, որ 30-ամյա Ֆրանկի Ֆրանսիսկո Ֆլորենս-դե-Ֆրեյտասը և 29-ամյա Էֆրային Անտոնիո Կամպո-Ֆլորեսը մտադիր չեն գործարքի գնալ հետաքննության հետ և իրենց մեղավոր ճանաչել:

Վենեսուելայի նախագահի տիկնոջ՝ Սիլիա Ֆլորենսի զարմիկներին իրավապահները ձերբակալել են երեքշաբթի օրը Հաիթիի մայրաքաղաքում, ապա նրանց հանձնել են ամերիկյան իրավապահ մարմիններին:  Կամպո-Ֆլորենսը ձերբակալութայն ժամանակ  հայտարարել է, որ ինքը նախագահ Մադուրոյի որդեգիրն է: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ հոկտեմբերին մաքսանենգները հանդիպում են անցկացրել Վենեսուելայի տարածքում՝ Հոնդուրասով ԱՄՆ թմրանյութերի խմբաքանակ տեղափոխելու հարցը քննարկելու նպատակով: Աջակցության համար նրանք դիմել են մի վստահելի անձնավորության, որը, պարզվել է, ԱՄՆ-ում թմրամիջոցների տարածման դեմ պայքարի վարչության գործակալ է: Հանդիպումները տեսագրվել են և կկցվեն դատավարական նյութերին: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակակիրները քննարկում են փախստականների խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հետմահու պարգեւատրել է սպանված զինվորներին’