‘ԼՂՀ նախագահ. Բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրված է’

1070

«Բաքուն խեղաթյուրել է բանակցային գործընթացի էությունը՝ փաստացի այն հասցնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիների հանդիպումների մակարդակին: Այդ պատճառով էլ, մենք բավականին բարդ իրավիճակ ունենք»,- այդ մասին Regnum գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վերջինս նաեւ հավելել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցում առաջընթացի հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացի լիիրավ անդամի կարգավիճակը, ինչը ամրագրաված է ԵԱՀԿ 1994 թվականի՝ բուդապեշտյան  գագաթնաժողովի որոշման մեջ: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը Մոսկվայում ռուսաստանյան ԶԼՄ-ների համար ասուլիս է տվել’
Հաջորդ հոդվածը‘Առայժմ 1 կազմակերպություն է հավատարմագրվել ԿԸՀ-ում’