‘Առայժմ 1 կազմակերպություն է հավատարմագրվել ԿԸՀ-ում’

947

ԿԸՀ պաշտոնական կայքում արդեն իսկ սկսել են հրապարակվել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն հայտնած կազմակերպությունների անունները: Ըստ ԿԸՀ կայքի՝ այս պահի դրությամբ իրենց մոտ հավատարմագրվել է մեկ կազմակերպություն՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»՝ 88 դիտորդով:

Նշենք, որ մեր տեղեկություններով, ԱԳՆ-ն դիտորդություն իրականացնելու համար հրավերներ է ուղարկել ԵԱՀԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԱՊՀ-ին: Սակայն, ինչպես հայտնի է՝ այս կարեւորագույն փոփոխությունները, որոնք կատարելու հարցում իշխանությունները չունեն հասարակության աջակցությունը, հատկապես եվրոպական կառույցների կողմից գրեթե զրոյական ուշադրության է արժանանում: Ուստի հետաքրքիր է, կգա՞ն արդյոք նրանց ներկայացուցիչները դիտորդություն անելու, եւ եթե գան՝ ի՞նչ զեկույց կպատրաստեն: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրված է’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգնել ՌԴ-ին՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում. Բակո Սահակյան’