‘ԼՂՀ-ում դժբախտ պատահարի արդյունքում զինվոր է մահացել (լրացված)’

1242

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը: 

Հայաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Արթուր Առաքելյանը մահացել է երեկ ժամը 19:40-ի սահմաններում Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, ուր տեղափոխվել էր ապրիլի 5-ի ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը վնասվածքն ստացել էր կիրակի օրը ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով:
 
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

Նախորդ հոդվածը‘Կասիլյասը կմնա «Ռեալում» մինչեւ 2017 թվականը’
Հաջորդ հոդվածը‘«Ջունգլի» ազատ արձակման խայտառակ մանրամասներ են ի հայտ գալիս. Մամուլ’