‘«Ջունգլի» ազատ արձակման խայտառակ մանրամասներ են ի հայտ գալիս. Մամուլ’

26165

 Ազատամարտիկ Վարդան Թումանյանին կնոջ և աղջկա աչքի առաջ ծեծելով սպանած Գևորգ Սարգսյանը՝ Ջունգլը, օրերս ազատության մեջ է հայտնվել դատաբժշկի երկրորդ եզրակացության արդյունքում, որը, մեղմ ասած, հեռու է տրամաբանությունից: «Ժամանակը» գրում է, որ ըստ այդ եզրակացության՝ ազատամարտիկի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում, նա ի ծնե հիվանդ է եղել և այդ օրը պետք է մահանար, և ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ:

«Սա խայտառակություն է: Աբսուրդ: Իրավապահներն այնքան են շտապել, գումարի չափն այնքան գայթակղիչ է եղել, որ չեն սպասել՝ փոխեն հոդվածը, ուրիշ հոդվածով մեղադրանք առաջադրեն, նոր բաց թողեն», — թերթի հետ զրույցում ասել է ազատամարտիկի կինը՝ Տանյա Մելքումյանը։

 Հիշեցնենք, որ առաջին դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։

Եզրակացությունում նշվում էր, որ գլխին հասցված բութ վնասվածքից գլխուղեղի կենսական ֆունկցիաների սուր խանգարումն է դարձել մահվան պատճառ։ Մինչդեռ գործով անցնող երեք կասկածյալներին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու համար։

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում դժբախտ պատահարի արդյունքում զինվոր է մահացել (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Սուարես. «Պետք է նույն ոգով շարունակենք»’