‘ԼՂՀ ՊԲ. Հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ’

1215

 

ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: 

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Ռոնալդուն ամեն ինչ կանի ևս մեկ «Ոսկե գնդակ» ստանալու համար»’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Տուխել. «Ամեն ինչ Մխիթարյանից է կախված»’