‘ԼՂՀ պետբյուջեի մուտքերը 2,7 տոկոսով գերազանցել են նախատեսվածը’

1327

ԼՂՀ Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների, տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների ընդհանուր թիվը` հայտարարելով, որ ծառայությունը 2.7 տոկոսով գերազանցել է պլանավորված վճարների թիվը: Նախատեսված 16073.0 մլն դրամ վճարների փոխարեն, մուտքերը, ըստ ԼՂՀ ՀՊԾ տվյալների, կազմել են 16506.1 մլն դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել 12.6 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 1844.0 մլն դրամով:

Ընդ որում` նշվում է, որ հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով պետական բյուջե է մուտքագրվել 11897.4 մլն դրամ` 11653.0 մլն դրամ պլանային առաջադրանքի դիմաց կամ ավել 244.4 մլն դրամով` պլանավորված ցուցանիշը գերազանցելով 2.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 12.7 տոկոսով կամ ավել 1340.0 մլն դրամով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է շուրջ 4608.7 մլն դրամ` գերակատարելով պլանային առաջադրանքը 188.7 մլն դրամով կամ 4.3 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 503.9 մլն դրամով կամ 12.3 տոկոսով:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում կանցկացվի Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոն’
Հաջորդ հոդվածը‘Մեզ Շվեյցարիայի միջնորդությունը պետք չէ՞ ‘