‘ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն արձակել է ավելի քան 400 կրակոց’

3335

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  37 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ նույն ծառայության՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

Նախորդ հոդվածը‘Թուրքիան ընդդիմադիրների է որոնում արտասահմանում’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ վիրավորված ոստիկանը’