‘Մահացել է ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ վիրավորված ոստիկանը’

3807

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման օրը` հուլիսի 17-ին, հրազենային վերքեր ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանն այսօր մահացել է: Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Բժիշկները մոտ մեկ ամիս պայքարում էին նրա կյանքը փրկելու համար: Որովայնի շրջանում հրազենային ծանր վիրավորում ստացած ոստիկանը բազմաթիվ վիրահատությունների էր ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն արձակել է ավելի քան 400 կրակոց’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)’