‘ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները խանգարում են ՕԵԿ-ի «սկզբունքներին» ‘

961

Կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հետ նախօրեին տեղի ունեցած քննարկումմների օրակարգի վերաբերյալ դիրքորոշումը:

«Կարևորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը ՕԵԿ քաղխորհուրդը լսեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հաղորդումը ՕԵԿ-ԲՀԿ խորհրդակցությունների մասին: Կարծիքների ամփոփումից հետո ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշեց.

-Քաղաքական դաշտում, այսուհետ ևս, հադես գալ կառուցողական գործընկերության դիրքերից և հավանություն տվեց տարբեր քաղաքական ուժերի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման որդեգրած մարտավարությանը:

Հավատարիմ իր քաղաքական կուրսին և մինչ այժմ գործադրած ջանքերին, կարևորելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործման գործում համամասնական ընտրակարգի շարունակական մեծացման անհրաժեշտությունը` կուսակցության քաղխորհուրդը անհրաժեշտ համարեց այս խնդրին անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո` պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետևողական նվազման և հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար:

ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ և ժողովրդավարական իշխանություն:

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. Երազում եմ, որ ինձ ոչ ոք չճանաչի’
Հաջորդ հոդվածը‘Շվեդական Ikea-ն ներողություն է խնդրել՝ քաղբանտարկյալների աշխատանքն օգտագործելու համար’