‘Լյուդմիլա Սարգսյան. Մարդիկ փախչում են «Ապահով Հայաստանից»’

1028

«Ապահով Հայաստանից մարդիկ մազապուրծ չեն փախչում»,- Aravot.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Տիկին Սարգսյանը նշել է, որ ոչ մի հեռանկար ժողովուրդը չի տեսնում երկրում ու մատնանշել է Կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: Այնուհետև տիկին Սարգսյանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, եթե կառավարությունը 2013 թվականին չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է պահանջել նրա հրաժարականը: Տիկին Սարգսյանը նշեց. «Առ այսօր մենք սպասում ենք այդ հրաժարականին ու առ այսօր լռում է Սերժ Սարգսյանը: Երկրի գործող նախագահը առաջնորդվում է կլանային շահերով, իսկ Տիգրան Սարգսյանն իր կառավարությամբ հայտնի է, որպես ատկատների ապահովման լավագույն ձևաչափը ապահովող»:

Մանրամասները

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության երթը դեպի Սահմանադրական դատարան. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Nouvelles d’Arménie». Ֆրանսուա Օլանդը Հայաստան կայցելի 2014-ի մայիսին’