‘«Nouvelles d’Arménie». Ֆրանսուա Օլանդը Հայաստան կայցելի 2014-ի մայիսին’

747

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կայցելի 2014-ի մայիսին՝ Սերժ Սարգսյանի հրավերով:

Այս տեղեկատվությունը Ֆրանսուա Օլանդը հաստատել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահներ Մուրադ Փափազյանի, Արա Թորանյանի ու Ալեքսիս Գովջիյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում ` ԱրմԻնֆոն` հղում անելով «Nouvelles d’Arménie»-ին:

Ըստ աղբյուրի, հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի աշխատանքը հայկական մշակույթի և հիշողության պահպանման գործում: Քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման հարցեր:

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Մարդիկ փախչում են «Ապահով Հայաստանից»’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր.Բանակցություններին զուգահեռ ռուսական կողմը պարբերաբար բարձրացրել է գազի գինը’