Լոգանքի ստրատեգիա․ Ալիք Մեդիա

1008

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի կայքում երեկ կարդացի Նիկոլ Փաշինյանի «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» հոդվածը, որը «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվել է 2016 թվականի օգոստոսի 18-ին։

ԱԺ պատգամավոր Փաշինյանը (2018-ից վարչապետ) հասարակական-քաղաքական մի խումբ գործիչների հետ հրավիրվել էր Արցախ՝ տեսնելու, թե ինչի վրա են ծախսվել 2016-ի քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բացած հատուկ հաշվեհամարում կուտակված փողերը։

Հոդվածն ինքնին հետաքրքիր չէ, գրված է հաշվետվության ոճով, բայց առիթ տվեց խորհելու Փաշինյանի իշխանության տարիներին հաճախ շրջանառվող (պատերազմից հետո՝ առավել հաճախ) երկու ձեւակերպումների շուրջ՝ «Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է», «Նախորդ իշխանություններն Արցախի չլուծված հարցը գցեցին խեղճ Նիկոլի ջեբը [գրպանը]»։

Մինչեւ վերջ կարդացողը շատ արագ կհասկանա, որ երկու ձեւակերպումներն էլ բոլորովին անհիմն են։ Առաջինը՝ շուրջ 2900 բառանոց հոդվածում ոչ մի խոսք չկա Արցախի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու մասին։ Դե, հոդվածն ինչ-որ էքստրեմալ հաշվեհամարից արվող ծախսերի մասին է, հեղինակն ինչո՞ւ պետք է անդրադառնար խաղաղ կարգավորմանը։ Ճիշտ է, բայց հենց այդ ճիշտն էլ հաստատում է, որ նախորդ իշխանությունները չէին կարող նրա գրպանը գցել Արցախի չլուծված հարցը։

Հոդվածը, որ Արաքս-Թալիշ առաջնագծից ստացված վառ տպավորությունների շարադրանք է, չի քննարկում ո՛չ 2016 թվականի քառօրյա պատերազմի պատճառները, ո՛չ այն դադարեցնելու հանգամանքները, ո՛չ էլ մեր ապագա անելիքը՝ բացի զինվորների «լոգանք ընդունելու» հնարավորության եւ տարատեսակ մարտկոցներն արեւային կայաններով լիցքավորելու ստրատեգիական քայլերից։

Այս հոդվածով Փաշինյանը կանխավ հերքել է ապագայում (արդեն որպես վարչապետ) իր արձակելիք ճիչերը եւ դրանցով ձեւավորվելիք աղմուկն առ այն, որ բանակի ֆինանսավորումը մսխել ու կերել են կոռումպացված նախկինները։ Որովհետեւ եթե նա հիացած էր 2016 թվականի ապրիլ-հունիսին 2 միլիարդ 101 միլիոն դրամով կատարված տպավորիչ փոփոխություններով, պետք է նաեւ ընդունած լիներ, որ երկուսուկես ամսում դատարկ տեղում մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլարով հնարավոր չէր այնպես զարգացնել եւ զորացնել առաջնագիծը, որ ադրբեջանցիները ձեռ քաշեին պատերազմով հարց լուծելու հեռանկարից։

Այսինքն՝ պաշտպանության նախորդ պատասխանատուները՝ Վազգեն Սարգսյանից մինչեւ Սեյրան Օհանյան-Վիգեն Սարգսյան, ստեղծել էին պաշտպանական մի համակարգ, որը երկու ամսում 2 միլիոն դոլարով կարելի էր այնպես ամրապնդել, որ ընդդիմադիր պատգամավորի բերանը բաց մնար։

Ի՞նչ հետեւություն կարելի է անել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տիգրան Պասկեւիչյան

Ալիք Մեդիա

Նախորդ հոդվածըԿարենյո-Բուստան՝ Մոնրեալի «Մասթերսի» հաղթող
Հաջորդ հոդվածը«Սուրմալու». 7 զոհ, 23 անհետ կորած