‘Լոնդոնի աճուրդում ներկայացվել են Ֆիդել Կաստրոյի և Էռնեստո Չե Գևարայի բացառիկ լուսանակարները’

848

«Կուբայի հեղափոխության առաջնորդը գոլֆ է խաղում լեգենդար պարտիզան Չե Գևարայի հետ», «Ֆիդել Կաստրոն և Չեն նավակով ձուկ են որսում»: Այս և այլ բացառիկ լուսանկարներ են ներկայացվել Լոնդոնի աճուրդում: Ինչպես հաղորդում են Կուբայի ԶԼՄ-ները, Ֆիդել Կաստրոյի անձնական լուսանկարիչ Ալբերտո Կորդայի դուստրը որոշել է վաճառքի հանել 55 լուսանկար: Նրանց արժեքը կազմում է 50 հազար ֆունտ սթեռլինգ (76 հազար դոլար): Արխիվային լուսանկարներն արվել են 1950-ից 1960 թթ. ընթացքում և պատմական արժեք են ներկայացնում: 

Լուսանկարիչը վախճանվել է 2001 թ. Փարիզում, իր հերթական ցուցահանդեսն անցկացնելիս, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Փետրվարի 28. անպատասխան հարցեր’
Հաջորդ հոդվածը‘ՉԺՀ-ում մահապատժի է ենթարկվել բիրմացի թմրաբարոնը’