‘Լոնդոնի քաղաքապետը բնակիչներին հանդարտության և զգոնության կոչ է արել’

2631

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել մետրոյում ահաբեկչական գործողությունից հետո պահպանել հանգստությունը և զգոնությունը:

«Ես բոլոր լոնդոնցիներին կոչ եմ անում պահպանել հանգստություն և չկորցնել զգոնությունը,- գրել է նա Facebook-ի իր էջում: — Մեր քաղաքը դատապարտում է այն նողկալի անձանց, որոնք փորձում են ահաբեկությունն օգտագործել մեզ վնասելու և մեր կենսակերպն ավերելու համար: Լոնդոնը բազմիցս ապացուցել է, որ մենք երբեք չենք վախենա և պարտություն չենք կրի ահաբեկչությունից»,- հայտարարել է քաղաքապետը:

Այսօր առավոտյան Լոնդոնի մետրոյի վերգետնյա Parsons Green կայարանում  գնացքի վագոնում տեղի է ունեցել պայթյուն, որը ոստիկանությունը գնահատել է որպես ահաբեկչական գործողություն: Լոնդոնի շտապ օգնության ծառայության տվյալներով՝ պայթյունի արդյունքում հոսպիտալացվել է 18 մարդ: Հետաքննությունն  անցկացնում է Սքոթլենդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանումը:

Փոխանցում է tass.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը’
Հաջորդ հոդվածը‘Մակրոնն առաջին անգամ օրենքներ է ստորագրել ուղիղ եթերում’