‘Մակրոնն առաջին անգամ օրենքներ է ստորագրել ուղիղ եթերում’

2586

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ ուղիղ եթերում օրենքներ է ստորագրել: Հեռարձակումը կատարվել է Ելիսեյան պալատից:

Խոսքը քաղաքական և հանրային կյանքի էթիկային վերաբերող երկու նոր ակտի մասին է, որոնք ֆրանսիական խորհրդարանն ընդունել է օգոստոսին:

Առաջին օրենքը, նշել է Մակրոնը, արգելում է նախարարներին, պատգամավորներին և տեղական իշխանության ներկայացուցիչներին իրենց կառույցներում աշխատանքի ձևակերպել  ընտանիքների անդամներին ու ազգականներին, երկրորդը՝ քաղաքական պաշտոններում ընտրել դատվածություն ունեցող անձանց:

«Այս երկու ակտերը Ֆրանսիայի քաղաքական կյանքի նորացման կարևոր ցուցիչներ են,- ասել է Մակրոնն իր ուղերձում:- Մենք խոստացել էին դա անել, և մենք դա արեցինք»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի քաղաքապետը բնակիչներին հանդարտության և զգոնության կոչ է արել’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթական ամփոփ տվյալներ ‘