‘Լոնդոնյան ակումբի բլոգեր. Մխիթարյանի՝ մեկնարկային կազմում ընդգրկվելը չպետք է քննարկվի’

1001

Լոնդոնի «Արսենալ»-ը եկող շաբաթ մեկնարկային կազմի ընտրության հարցում մտածելու շատ բան ունի, սակայն Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը խաղին չպետք է քննարկվի: Նա պետք է ընդգրկված լինի թիմի մեկնարկային կազմում: Այսպիսի կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի բլոգերներից մեկը:

««Արսենալ»-ի հարձակման գիծը լի է տաղանդաշատ ֆուտբոլիստներով: Նրանց կարելի է անվանել «Ֆանտաստիկ քառյակ», սակայն, ցավոք սրտի, ոչ բոլորին կարելի է ընդգրկել մեկնարկային կազմում: Շատ բան կախված է մարզչի ընտրած մարտավարությունից և ֆուտբոլիստների դասավորությունից: Շատ հաճախ ականատես ենք լինում, որ այդ «ֆանտաստիկ քառյակ»-ից Մխիթարյանը դուրս է մնում: Մարզիչը նրան հաճախ է թողնում պահեստայինների նստարանին, երբ ֆուտբոլիստների ընտրության բազմաթիվ տարբերակներ է ունենում: 

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Մխիթարյանը միշտ «զոհաբերվում»: Նա Օզիլից պակաս կարևոր խաղացող չէ: Ասեմ ավելին՝ նա խաղադաշտում ավելի մեծ աշխատանք է կատարում, քան Օզիլը: Մխիթարյանը կարողանում է վերահսկել խաղը, խլել գնդակը և փոխանցումների միջոցով սրություն հաղորդել խաղին:

Օզիլն այլ տեսակի խաղացող է: Նա ավելի շատ ստվերում է լինում, քանի որ չի սիրում ուշադրության կենտրոնում գտնվել: Կարող եմ ասել, որ Մեսուտը պարզապես իր գործն է կատարում, իսկ Մխիթարյանը սիրում է ճնշել մրցակցին:

Այնպիսի թիմերի դեմ խաղերում, ինչպիսին «Մանչեսթեր Սիթի»-ն է, հարկավոր է հնարավորինս շատ ֆուտբոլիստների ընդգրկել, որոնք կարող են ցանկացած պահի փոխել խաղի ընթացքը: Չի կարելի Մխիթարյանին «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում թողնել պահեեստայինների նստարանին: Առհասարակ, նա պետք է հաճախ ընդգրկվի թիմի մեկնարկային կազմում: Այդպես թիմում մրցակցություն կսկսվի, և այդ ժամանակ կտեսնենք, թե ով է հանձնվում, և ով մինչև վերջ պայքարում: Եթե Մխիթարյանը չկարողանա դիմանալ մրցակցությանը, ապա այդ ժամանակ կարելի է նրան չընդգրկել մեկնարկային կազմում: Սակայն այժմ նա չպետք է մնա թիմի պահեստայինների նստարանին: Դա անընդունելի է»,- իր բլոգում գրել է Ջոշ Սիպին:

Նախորդ հոդվածը‘«Կլուժը» հաղթեց ՝ «Ալաշկերտին» 2:0 հաշվով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գոդինը նույնպես մերժեց Մոուրինյոյին. պորտուգալացի մասնագետը ծանր դրության մեջ է հայտնվել’