‘«Կլուժը» հաղթեց ՝ «Ալաշկերտին» 2:0 հաշվով (տեսանյութ)’

1282

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» մրցում է ռումինական «Կլուժի» հետ: Առաջին հանդիպումը կայացավ այսօր՝ երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հետաքրքիր պայքարում անցած խաղում հաղթանակի հասան «Կլուժի» ֆուտբոլիստները՝ 2:0 հաշվով: Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Տուկուդեանը:

Երկրորդ խաղակեսի սկզբում էլ ռումինական ակումբի խաղացողը կարողացավ դուբլ գրանցել՝ աչքի ընկնելով 11 մետրանոց հարվածից:

«Կլուժը» հաղթում է և լուրջ առավելություն ստանում պատասխան խաղից առաջ: Երկրորդ մրցավեճը կկայանա օգոստոսի 16-ին:

Նախորդ հոդվածը‘Սուրեն Սարգսյան. ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ բացառիկ էր’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնյան ակումբի բլոգեր. Մխիթարյանի՝ մեկնարկային կազմում ընդգրկվելը չպետք է քննարկվի’