‘Լոնդոն. Գագաթնաժողով՝ թեժ կետերում սեռական բռնությունները դադարեցնելու մասին’

783

Լոնդոնում մեկնարկել է միջազգային քառօրյա գագաթնաժողով՝ նվիրված թեժ կետերում սեռական բռնությունները դադարեցնելու խնդրին:

Գագաթնաժողովին նախորդել է երկամյա կամպանիան, որի նպատակն է եղել հանրությանը տեղեկացնել պատերազմների ժամանակ սեռական բռնությունների մասին: Կամպանիայի արդյունքում 148 երկրներ հռչակագիր են ստորագրել՝ ռազմական հակամարտությունների ընթացքում սեռական բռնությունները դադարեցնելու պատրաստակամության վերաբերյալ:

Գագաթնաժողովի կազմակերպիչների թվում են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյան Հեյգը և դերասանուհի և ՄԱԿ-ի ՝ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հատուկ դեսպան Անջելինա Ջոլին:

Ինչպես տեղեկացրել է Հեյգը՝ բացելով գագաթնաժողովը, XX և XXI  դարերի պատերազմներում սեռական բռնությունը պարբերաբար օգտագործվում է որպես զենք: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի արտաքին պարտքը տարեվերջին կազմել է 3.9 մլրդ դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Երեւանում աղքատությունը խորանում է’