‘Լոռու մարզում ավտովթարի հետևանքով զոհվել են պապը, որդին և թոռը’

1403

Քիչ առաջ, ժամը 16:00-ի սահմաններում Գուգարքի տարածաշրջանի Մեղրուտ գյուղի վարչական տարածքում՝ Կեռ-Հողեր կոչվող սարում ավտոմեքենա է շրջվել:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ «Գազ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով՝ հայտնվել սարի տակ, ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից ևս մեկը ճանապարհին մահացել է: Կայքի տեղեկություններով՝ մահացածները պապ, որդի և թոռ են:

Նախորդ հոդվածը‘Շահութահարկի գծով Հայաստանը մյուս երկրների շարքում կիսում է 19-25-րդ տեղերը’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստան. Աբդուլայի շտաբը բոյկոտում է քվեների վերահաշվարկը’