‘Լուբյանսկայա հրապարակը շրջապատվել է ոստիկանության տասնյակ ավտոբուսներով’

965

Մի քանի տասնյակ բեռնատար մեքենաներ ու ավտոբուսներ, լեփ-լեցուն իրավապահ մարմինների աշխատակիցներով, հավաքվել են Մոսկվայի կենտրոնում գտնվող Լուբյանսկայա հրապարակի մերձակայքում, որտեղ ժամը երեքին նախատեսված է ընդդիմության ցույցը, հաղորդում է РИА Новости-ին:  Интерфакс  գործակալության թղթակցի հաղորդման համաձայն՝ քաղաքի կենտրոնական մասում կենտրոնացվել են ավելի քան հարյուր ոստիկանական ավտոբուս և ավտոմեքենաներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ առավոտյան քաղաքի կենտրոնում անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվելու:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Մոսկվայում նախատեսվել է անցկացնել «Միլիոնների երթ», սակայն միջոցառման կազմակերպիչները չեն կարողացել երթուղին համաձայնեցնել քաղաքապետարանի հետ և խորհուրդ են տվել իրենց բողոքն արտահայտել ցանկացողներին ցերեկը ժամը երեքին, առանց պաստառնռրի և կարգախոսների, հավաքվել Լուբյանսկայա հրապարակում: Մոսկվայի ոստիկանությունն, իր հերթին, խոստացել է կասեցնել բոլոր չթույլատրված ակցիաները:

Նախորդ հոդվածը‘Արփի Ոսկանյան. Արման Բաբաջանյանը ստել է’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մովսիսյանն իր իսկ հանդեպ պահանջկոտությունը քչացրել է’