‘Լուիշ Ֆիգու. Եթե Մեսին ու Նեյմարը իրար չհասկանան, ապա պատճառը ֆուտբոլը չի լինի’

879

«Բարսելոնայի» եւ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգու կարծիք է հայտնել, թե արդյոք «Բարսելոնայի» երկու աստղերը՝ Մեսին եւ Նեյմարը կկարողանան ընդհանուր լեզու գտնել աղադաշտում:

«Մեսին եւ Նեյմարը երկու մեծագույն խաղացողներ են, որոնք միշտ էլ կարող են խաղադաշտում ընդհանուր լեզու գտնել: Եթե դա տեղի չունենա, ապա պատճառը ֆուտբոլից դուրս կլինի»,- ասել է Ֆիգուն:

Հիշեցնենք, որ տարբեր լրատվամիջոցների տեղեկություններով, «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը Նեյմարին ձեռք բերելուց առաջ խորհրդակցել էր Մեսիի հետ:

Նշենք, որ «Բարսելոնան» Նեյմարին ձեռք է բերել 57 միլիոն եվրոյով:

Նախորդ հոդվածը‘«Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը խախտել են սահմանադրությունը»’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլասեր Լեւոն Բարսեղյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին. Որ կարգավորել կարողանայիք… ‘