‘Լուիս. «Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ է ձեզ համար, բայց ոչ ինձ»’

1103

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Դավիդ Լուիսը համոզված է, որ իր թիմը կարող է հաջողության հասնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Չելսիի» հետ պատասխան խաղում: Բրազիլացի ֆուտբոլիստը նաև ընդգծել է, որ իր համար նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առանձնահատուկ մասնագետ չէ:

«Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ է ձեզ համար, բայց ոչ ինձ: «Չելսին» լավ մրցաշրջան է անցկացնում, սակայն մենք կփորձենք գոլ խփել Լոնդոնում և խաղալ այնպես, ինչպես կարողանում ենք: Այս խաղի համար հստակ ծրագիր ունենք, կփորձենք դրանով առաջ շարժվել: Պայքարը շարունակելու համար երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեն»,-Լուիսի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից:

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ «Սթեմֆորդ Բրիջում» թիմերը մրցելու են մարտի 11-ին:

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները սպասում են Երվանդ Զախարյանին’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը’