Լուիս Սուարեսը կվերադառնա «Նասյոնալ»

346

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Ուրուգվայի «Նասյոնալում», որի խաղացող է եղել 2005-2006 թվականներին։ Որոշման մասին 35-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում։

«Շնորհակալ եմ ամբողջ սիրո համար, որը ես եւ իմ ընտանինք այս օրերին զգացինք։ Այդ ամենը տպավորիչ է եւ շատ հուզիչ, եւ իմ վերադարձը «Նասյոնալ» դարձրեց անխուսափելի»,- ասել է Սուարեսը։

Մադրիդի «Աթլետիկոյից» հեռանալուց հետո Լուիս Սուարեսը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։

Նախորդ հոդվածըԿանանց Եվրո-2022. Գերմանիան դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Դե Վրեյի հետ