Լուիս Սուարեսը ցանկանում է խաղալ Սթիվեն Ջերարդի ղեկավարությամբ

344

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Աստոն Վիլայում» անգլիացի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի ղեկավարությամբ։

34-ամյա ֆուտբոլիստը չի ընդունել բրազիլական «Պալմեյրասի», «Կորինտիանսի», «Աթլետիկո Մինեյրոյի», ամերիկյան «Ինտեր Մայամիի» առաջարկները, որպեսզի այս մրցաշրջանից հետո վերադառնա Անգլիա։ Լուիս Սուարեսի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ հունիս։

Լուիս Սուարեսն ու Սթիվեն Ջերարդը միասին խաղացել են անգլիական «Լիվերպուլում»։

Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Սուարեսն իսպանական թիմի հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԿամո Հովհաննիսյանը կխաղա «Աստանա» ֆուտբոլային ակումբում
Հաջորդ հոդվածըՋամպաոլոն երկրորդ անգամ գլխավորեց «Սամպդորիան»