Ջամպաոլոն երկրորդ անգամ գլխավորեց «Սամպդորիան»

369

Իտալական «Սամպդորիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է իտալացի Մարկո Ջամպաոլոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 54-ամյա մասնագետը փոխարինեց իտալացի Ռոբերտո Դ’Ավերսային։

Մարկո Ջամպաոլոն երկրորդ անգամ է գլխավորում «Սամպդորիան»։ Նա թիմի գլխավոր մարզիչն է եղել նաեւ 2016-2019-ին՝ 123 խաղում տանելով 49 հաղթանակ։

Ջամպաոլոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը եւ երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Իտալիայի առաջնության 22 տուրից հետո «Սամպդորիան» 20 միավորով 16-րդ տեղում 

Նախորդ հոդվածըԼուիս Սուարեսը ցանկանում է խաղալ Սթիվեն Ջերարդի ղեկավարությամբ
Հաջորդ հոդվածը«Ռոմայի» ավագը բաց կթողնի առաջիկա հանդիպումները