‘Լուիս Սուարեսի համար պայքար է գնում’

906

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել իր իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիին, որպեսզի ստացված գումարով ձեռք բերի «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, հաղորդում է The Guardian-ը:

Բացառված չէ, որ երկու տրանսֆերներն էլ կայանան ձմռանը: Նշենք, որ Բալոտելիին ցանկանում է ձեռք բերել «Միլանը», որը պատրաստ է Մարիոյի համար վճարել 50 միլիոն ֆունտ ստերլիգ:

Ուշագրավ է, որ Սուարեսով լրջորեն սկսել է հետաքրքվել նաեւ Մադրիդի «Ատլետիկոն»: Իսպանական ակումբը իր հարձակվող Ռադամել Ֆալկաոյին արդեն փոխարինող է փնտրում, եթե կոլումբիացի հարձակվողը հեռանա թիմից: Ֆալկաոյի հիմնական փոխարինողներ են համարվում Լուիս Սուարեսը եւ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն: Վերջինս բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է ավելի շատ խաղային ժամանակ ունենալ, իսկ ուրուգվայցին էլ ցանկանում տիտղոսներ նվաճել, ինչը «Լիվերպուլի» կազմում առայժմ գրեթե անհնար է:

Նախորդ հոդվածը‘Լատվիայի ԱԳ նախարար. Ադրբեջանի որոշ քայլեր չեն նպաստում երկխոսությանը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Վերաքննիչ դատարանն էլ ինչի՞ համար է, եթե ոչ՝ ստորադաս դատարանում առաջացած խնդիրները քննելու ‘