‘Լուիս Սուարես. «Երբեմն ինձ քննադատել են անարդարացիորեն»’

1002

Կատալոնական «Բարելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը անդրադարձել է իր արարքներին, որոնց պատճառով հետագայում շատ է զղջացել:

«Եթե ներողություն եմ խնդրում արարքներիս համար, նշանակում է զղջացել եմ: Երբեմն ինձ քննադատել են անարդարացիորեն: Մասնավորապես, ռասիզմի համար: Ինձ քննադատեցին առանց ապացույցի, ինչը ինձ ամենաշատը տխրեցրեց: Մյուս դեպքերում մեղավոր էի և ընդունել եմ դա: Բարդ օրերին ինձ օգնեցին կինս և երեխաներս, ովքեր մշտապես աջակցում են, երբ ունեմ կարիքը»,- Սուարեսի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Կատալոնիա. անկախության վերաբերյալ հարցումը կանցկացվի նոյեմբերի 9-ին, բայց այլ ձևով’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայի նախագահը վարչապետին մեղադրել է հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ’