‘Ռումինիայի նախագահը վարչապետին մեղադրել է հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ’

851

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն վարչապետ Վիկտոր Պոնտային մեղադրել է այն բանում, որ նա նախկինում եղել է հատուկ ծառայությունների աշխատակից , հաղորդել է Associated Press-ը: Կառավարության ղեկավարը բոլոր մեղադրանքները հերքել է:

Ռումինիայի ղեկավարի տվյալներով՝ 1997-2001 թթ. ընթացքում Պոնտան, որ այն ժամանակ զբաղեցնում էր դատախազի պաշտոնը և որպես այդպիսին՝ պայքար էր մղում կոռուպցիայի դեմ, միևնույն ժամանակ Ռումինիայի արտաքին հետախուզական ծառայության աշխատակից էր և աշխատում էր «ծածկի տակ»: Ոչ մի ապացույց Բեսեսկուն, իհարկե, չի ներկայացրել, սակայն խոստացել է դա անել առաջին իսկ պահանջի դեպքում:

Նոյեմբերի 2-ին Ռումինիայում նախագահական ընտրություններ են նախատեսված: Սոցիալ-դեմոկրատ Պոնտան համարվում է քարոզարշավի ֆավորիտը: Բեսեսկուն չի առաջադրվել, քանի որ օրենքն արգելում է այդ պաշտոնն զբաղեցնել երկու ժամկետից ավելի:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Երբեմն ինձ քննադատել են անարդարացիորեն»’
Հաջորդ հոդվածը‘Տուրչինովը հրամանագիր է ստորագրել Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի վերաբերյալ ‘