‘Լուիս Ֆերնանդես. «Ֆուտբոլի հրաշագործներ Չավին ու Ինյեստան անփոխարինելի են»’

1003

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան և ՊՍԺ-ի նախկին մարզիչ Լուիս Ֆերնանդեսը, «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում փարիզյան թիմի հետ հանդիպման նախաշեմին, իր կարծիքն է հայտնել «կապտանռնագույնների» խաղի մասին: Ֆերնանդեսը մասնավորապես գովել է «Բարսելոնայի» մարզիչ Լուիս Էնրիկեի կատարած ճիշտ փոխատեղումները: Բացի դրանից, նա գովեսիտ շռայլ խոսքեր է ասել կատալոնյան ակումբի կիսապաշտպաններ Չավի Էռնանդեսի և Անդրես Ինյեստայի մասին:

«Չավին անհավանական լավ ֆուտբոլիստ է: Նրանք՝ Ինյեստայի հետ միասին, ֆուտբոլի հրաշագործներ են, ուրախություն  են պատճառում թիմի անդամներին  և իսկական գլխացավ դառնում հակառակորդի համար: Նրանք անփոխարինելի ֆուտբոլիստներ են: Ոչ մեկ չի կարող և չպետք է քննադատի նրանց: Սակայն, ես հասկանում եմ նրանց մարզչին, ով պետք է կարգավորի նրանց ծանրաբեռնվածությունը: Լուիս Էնրիկեն շատ խելացի փոխատեղումներ է իրականացնում. Այս խաղացողները  միշտ  լի են ուժով ու եռանդով, ամբողջությամբ պատրաստ խաղին», —Ֆերնանդեսի  խոսքերն է մեջբերում AS-ը: 

Նախորդ հոդվածը‘«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին’
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս. թ. հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 2-ը Արաբկիր վարչական շրջանում’