‘Լուի Վան Գալը միացավ «Մանչեսթր Յունայթեդին»’

857

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, աշխարհի առաջնությունից հետո, որտեղ գլխավորում էր Հոլանդիայի հավաքականը, արդեն անցել է ակումբի տրամադրության տակ: Նշենք, որ նրա ղեկավարությամբ հոլանդացիները արժանացան բրոնզե մեդալի: 

Հոլանդացին մեկնել է  Aon Training Complex, որտեղ ծանոթացել է ֆուտբոլիստների և  «կարմիր սատանաներ»-ի անձնակազմի հետ,-հաղորդում է «Մանչեսթր Յունայթեդի» թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին 62-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագիր է կնքել այս ակումբի հետ:

Նախորդ հոդվածը‘ՔԿ-ն մոսկովյան մետրոյի վթարի գործով ձերբակալել է երկու կասկածյալի’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը եւ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են’