‘Լուի վան Գալ. ՙՄենք դեռ կարող ենք փրկել մրցաշրջանը՚’

1056

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հավատում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմը կարող է հաջողության հասնել: 

-Ես միշտ խիստ եմ գնահատում ինձ, այնպես որ՝ քննադատություններն ինձ համար խնդիր չեն: Չեմ ցանկանում քննարկել դա: Մենք դեռ կարող ենք փրկել մրցաշրջանը՝ հաղթելով Անգլիայի գավաթի խաղարկությունում կամ Եվրոպայի լիգայում: Եվս մեկ տարբերակ է ԱՊԼ-ի լավագույն քառյակում հայտնվելը: Դա հնարավոր է, բայց շատ բարդ:

Վերջին երեք ամիսներին բոլորն ասում են, որ ինձ ազատում են աշխատանքից, բայց իմ թիմը դեռ մասնակցում է 3 մրցաշարի: Գործընկերներիցս ոչ բոլորը կարող են նման բան ասել,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում մրցելու է «Վեսթ Հեմի» հետ, իսկ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիայի» երկրպագուն մահացել է «Մայնցի» հետ խաղի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Տուխելը հույս ունի՝ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը’